Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իմ կոչը չի վատթարացնի հարաբերությունները Թուրքիայի հետ․ Էստոնիայի ԱԳ նախարար
Արտաքին ՔաղաքականԷստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը չի վատթարացնի Էստոնիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները։
Ցահքնան հավելել է, որ իր խոսքերը նորություն չեն, քանի որ նախագահ Առնոլդ Ռյույտելը դա արդեն ասել է 2004 թվականին։
«Արտաքին գործերի նախարարի արտահայտած դիրքորոշումը չի վատթարացնի մեր հարաբերությունները մեր դաշնակցի հետ, մենք անընդհատ շփվում ենք միմյանց հետ և ունենք մեր դիրքորոշման իրավունքը: Որպես արտգործնախարար՝ ես արտահայտել եմ այն դիրքորոշումը, որը մեզ մոտ ձևավորվել է։ Թե ինչպիսին կլինեն խորհրդարանի հետագա քայլերը, արդեն խորհրդարանի իրավասության շրջանակում է։ Թող քննարկումները շարունակվեն, դա հրատապ հարց չէ», - ERR –ին ասել է Ցահքնան։