Ռեալն արտագնա խաղում հաղթել է Ալավեսին
Սպորտ
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ռեալը» հաղթեց «Ալավեսին»․ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսի սկզբում մադրիդցիները մնացին 10 հոգով, քանի որ Նաչո Ֆերնանդեսը կարմիր քարտ ստացավ։
Երկրորդ ավելացված րոպեին Լուկաս Վասկեսը Տոնի Կրոսի փոխանցումից հետո բացեց հաշիվը և հաղթանակ պարգևեց մադրիդյան թիմին։
Մադրիդի «Ռեալը» վաստակեց 45 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Ժիրոնայից»: «Ալավեսը» 16 միավորով նահանջել է 16-րդ հորիզոնական:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան