ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստ
ՔաղաքականՀայաստանի ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց:
Խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին օրենքի նախագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: