Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում իսկապես հարցեր կան. Կոպիրկին
Արտաքին ՔաղաքականՄոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում իսկապես հարցեր կան: Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՏԱՍՍ-ը:
Մոսկվայի և Երևանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն իրականացվել են ճիշտ ժամկետում և բարձր որակով, կա՛մ իրականացման վերջնական փուլում են: Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր», - ասել է դեսպանը։
Որոշ առանձին պայմանագրերի դեպքում իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանական պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,- ասել է Կոպիրկինը։