ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Երևանի օրակարգում չկա. Կոպիրկին
Արտաքին ՔաղաքականՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Երևանի օրակարգում չկա: Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության գնահատման հարցում Մոսկվան առաջնորդվում է ՀՀ ղեկավարության պաշտոնական հայտարարություններով, ըստ որոնց՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է Կոպիրկինը։