Չի կարելի հերքել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կան. Կոպիրկին
Արտաքին ՔաղաքականԵրևանի և Մոսկվայի հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կան: Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է. Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին չի տա այն առավելությունները, որոնց մասին այստեղ խոսում են որոշ քաղաքական գործիչներ։ Մեզ համար ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանը իրեն լիովին վարկաբեկել է միջազգային իրավունքին հակասող իր քաղաքականացված որոշումներով։ Բացի այդ, այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին», - ասել է Կոպիրկինը: