Մեր երկրների միջև առկա հարաբերություններն ունեն զարգանալու և խորանալու ներուժ. Փաշինյանը շնորհավորել է Քուվեյթի էմիրին
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Քուվեյթի Պետության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր այս առաքելության իրագործման ճանապարհին։
Մեր երկրների միջև առկա հարաբերություններն ունեն զարգանալու և խորանալու ներուժ։ Պատրաստակամություն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։