Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սուտ է որակում այն լուրերը, թե իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ցանկանում է նոր ընտրությունների գնալ:
Սիմոնյանն այս մասին խոսեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ կուսակցությունը հաճախակի նիստեր անում, գուցե քննարկում են նոր ընտրությունների գնալու հա՞րց:
Սիմոնյանը նոր ընտրությունների գնալու մտադրության վերաբերյալ լուրերը սուտ որակեց՝ ընդգծելով, որ կուսակցության վարչության նիստերում քննարկում են կուսակցաշինական տարբեր հարցեր:
«Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչի՞ պետք է գնանք նոր ընտրությունների: Էլ չեմ ասում, որ պատրաստ ենք տարին մեկ ընտրությունների գնալ, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ կուսակցության նիստերում նման հարց չի քննարկվել:
Նա նաև հավելեց, որ ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել: