Իտալիայի սուսերամարտի հավաքականի նախկին մարզիչը նոկաուտի է ենթարկել ավազակին
ԱյլԻտալիայի սուսերամարտի հավաքականի նախկին մարզիչ, այժմ 93-ամյա Ատիլիո Ֆինին Միլանում վնասազերծել է ավազակին, հայտնում է Corriere della Sera-ն։
Ֆինին տուն էր վերադառնում զբոսանքից, երբ նրան է մոտեցել ատրճանակով զինված մի տղամարդ և պահանջել գումար ու նրա ժամացույցը։ Սակայն տարեց տղամարդը չի կորցրել զգոնությունը և տապալել է հարձակվողին։
«Ես հարվածեցի նրա դեմքին, հետո հարվածեցի թեւին: Հարվածից ատրճանակը դուրս թռավ։ Հետո հրեցի նրան - նա ընկավ ինքնագլորների վրա: Երկու տղամարդ եկան և նրան բռնած պահեցին, մինչ սպասում էինք ոստիկանությանը», - ասել է Ֆինին:
Պարզվել է, որ հանցագործը ալժիրցի է, ով հայրենիքում հետախուզվում է սպանության համար։
«Իմ անցյալն ինձ օգնեց: Իմ բնազդն ասում էր, որ անմիջապես գործեմ։ Ատրճանակն իրական էր։ Նա հիանալի գիտեր, թե ինչ է անում։ Բայց չէր սպասում իմ արձագանքին, ես նրան անակնկալի բերեցի», - ավելացրել է Ֆինին: