Փաշինյանը նոր նշանակում է արել
ՔաղաքականՎարչապետ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Անահիտ Սանթրոսյանի դիմումը`
1. Անահիտ Էմինի Սանթրոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.3-Ղ2-1)։
2. Անահիտ Էմինի Սանթրոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։