«Ամենամեծ շուրթերով» մոդելը դժգոհել է, որ չի կարողանում ընկեր գտնել իր արտաքինի պատճառով
ԱյլԲուլղարիայից «ամենամեծ շուրթերով» կինը բողոքել է, որ չի կարողանում ընկեր գտնել, գրում է Daily Mail-ը։ Բուլղարուհու խոսքով՝ իր արտաքինը վախեցնում է տղամարդկանց.
Անդրեա Իվանովան սոցցանցերում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մի քանի անգամ մեծացրեց շուրթերը։ Կինը պնդում է, որ ունի աշխարհի ամենամեծ շուրթերը, բայց դեռ չի կարողանում ընկեր գտնել։
«Տղամարդիկ կարծում են, որ ինձ հետ ինչ-որ վատ բան կպատահի, որ իմ՝ ապագայում կատարվելիք կոսմետիկ պրոցեդուրաները կհանգեցնեն մահացու հետևանքների»,- դժգոհել է Իվանովան։
Չնայած բոլոր պրոցեդուրաներին, որոնք Անդրեան արել է իր դեմքի հետ, նա չի պատրաստվում կանգ առնել։ Կինը նախատեսում է էլ ավելի մեծացնել շուրթերը, այտերի մեծության համաշխարհային ռեկորդ սահմանել ու, ամեն դեպքում, հարաբերություններ սկսել։
«Ես կուզենայի խենթորեն և իսկապես սիրահարվել և հանդիպել ինձ համար ճիշտ զուգընկերոջը, քանի որ սերն ամենագեղեցիկ բանն է այս աշխարհում»,- վստահ է կինը։