ՄԱԿ-ի ԱԽ–ն բանաձև է ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով Իսրայելից և ՀԱՄԱՍ-ից պահանջվում է դյուրացնել մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատվածի տարածքով մեկ, ինչպես նաև կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նշանակել համակարգող այդ օգնության առաքման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Բանաձեւին կողմ է քվեարկել 13 երկիր։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ձեռնպահ են մնացել։
Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն՝ «կոչ է արվում շտապ քայլեր ձեռնարկել՝ անհապաղ ապահովելու անվտանգ, անխոչընդոտ և ընդլայնված մարդասիրական հասանելիությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել ռազմական գործողությունների կայուն դադարեցման համար»:
Անվտանգության խորհուրդը խնդրում է շտապ համակարգող նշանակել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև խնդրում է, որ համակարգողը 20 օրվա ընթացքում Անվտանգության խորհրդին հաշվետվություն ներկայացնի իր աշխատանքի մասին, իսկ հետո նման զեկույց ներկայացնի 90 օրը մեկ:
Բանաձեւը պահանջում է նաեւ անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը