Դերասան Չարլի Շինի հարևանուհին փորձել է խեղդել նրան
ԺամանցԱմերիկացի դերասան Չարլի Շինի հարեւանուհին փորձել է խեղդամահ անել նրան։ Այս մասին գրում է TMZ-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների հայտարարությանը։
Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ դերասանի հարեւանը՝ 47-ամյա կինը, ներխուժել է նրա տուն և հարձակվել տղամարդու վրա, երբ վերջինս թակոցներ լսելուց հետո բացել էր դուռը։ Նշվում է, որ հարձակվողը պատռել է Շինի վերնաշապիկը եւ փորձել խեղդել նրան, որից հետո վերադարձել է իր տուն։
Դերասանին բժիշկները հետազոտել են, նրանք վնասվածքներ չեն հայտնաբերել։ Ինքը՝ Շինը, խոստովանել է, որ չի հասկացել ագրեսիայի պատճառը։ TMZ-ն ընդգծում է, որ սա ենթադրաբար առաջին նման դեպքը չէ։ Դերասանը ոստիկաններին ասել է, որ կարծում է, որ նույն հարևանը վերջերս ինչ-որ կպչուն հեղուկ է ցողել իր մեքենայի վրա և աղբը թողել իր դռան դիմաց:
Նշվում է, որ կինը ձերբակալվել է։