Գերմանիայում կնոջը տուգանել են 15-րդ դարի եկեղեցում սիրով զբաղվելու համար (լուսանկար)
ԱյլԳերմանիայում զույգը գաղտագողի մտել է 15-րդ դարում կառուցված եկեղեցի և սիրով զբաղվել խորանի տարածքում։ Այս մասին գրում է Bild-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի ամռանը Ռոզենհայմի մերձակայքում գտնվող եկեղեցում։ Սակայն դեպքի մասին ոստիկանությունն իմացել է միայն այն բանից հետո, երբ 39-ամյա տղամարդը խարդախության մեղադրանքով ձերբակալվել է, իսկ նրա բջջային հեռախոսը՝ առգրավվել։ Հեռախոսում հայտնաբերվել է տեսանյութ, որն ապացուցում էր նրա և 26-ամյա կնոջ մասնակցությունը սրբավայրի պղծմանը:
Կնոջը տուգանել են գրեթե 2500 եվրոյով։ Նրա ամուսնուն, ամենայն հավանականությամբ, սպառնում է մի քանի տարվա ազատազրկում, այդ թվում՝ խարդախության և հարձակման մեղադրանքով:
Այժմ պղծված եկեղեցու խորանը պատրաստվում են կրկին օծել։