Բրազիլիայում բանտի ղեկավարությունը պահակ շներին փոխարինել է սագերով
ԱյլԲրազիլական բանտը պահակ շներին փոխարինել է սագերով, գրում է Oddity Central-ը։
Ինչպես բացատրել է բանտի ղեկավարությունը, սագերն ավելի արդյունավետ են անվտանգության հարցերում, և նրանց պահելը շատ ավելի հեշտ ու մատչելի է։ Բացի այդ, անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սագերը լավ լսողություն ունեն և բարձր ձայներ են արձակում՝ դրանով իսկ զգուշացնելով պահակներին արտակարգ իրավիճակի մասին։
«Մենք ունենք տեսահսկում, անձնական հսկողություն և վերջապես հսկողություն՝ սագերի միջոցով, որոնք փոխարինել են շներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ դեռևս 2011 թվականին Սան Պաուլոյի Սոբրալ բանտն սկսեց օգտագործել այս թռչունների երամը՝ որպես բանտարկյալների փախուստը կանխելու միջոց: