Կինը երկու ժամ մատուցող է աշխատել սրճարանում, դրամարկղից գումար գողացել ու հեռացել
ԱյլԱՄՆ Ջորջիա նահանգում կինը սրճարանում երկու ժամ մատուցողուհի է աշխատել՝ դրամարկղից գումար գողանալու համար, հայտնում է NBC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ռիվերդեյլ քաղաքում դեկտեմբերի 12-ին։ Առավոտյան Waffle House սրճարաններից մեկում հայտնվել է մի ամերիկուհի, մատուցողուհի ձևացել և սկսել սպասարկել հաճախորդներին։
Երկու ժամ անց նրան հաջողվել է հասանելիություն ստանալ պլանշետին, որը բացում է հաստատության դրամարկղը, այնտեղից գողացել է ամբողջ գումարը և հեռացել: Նրա գործողությունները ֆիքսվել են սրճարանի տեսահսկման տեսախցիկներով:
Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործի ինքնությունը պարզվել է։ Իրավապահ մարմինները խնդրել են այն քաղաքացիներին, ովքեր կարող են օգնել հետաքննության ընթացքում, կապ հաստատել իրենց հետ: