Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ինչո՞ւ են խուզարկում Լևոն Քոչարյանի տունը․ կոմիտեն խոսում է կոռուպցիոն վարույթի մասին Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն «Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել 

Ֆրանսիան և Հայաստանն այսօր առավել մոտ են, քան երբևէ․ Փարիզի քաղաքապետ

Արտաքին Քաղաքական

Դեկտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Փարիզի քաղաքապետարանում մեդալի հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով է հանդես եկել քաղաքապետ Անն Հիդալգոն, ով ընդգծել է, որ Ֆրանսիան և Հայաստանն այսօր առավել մոտ են քան երբևէ, և այդ հարցում իր նշանակալի ներդրումն ունի դեսպան Տոլմաջյանը, ով կարողացել է Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպանության ու աջակցության գաղափարի շուրջ միավորել Ֆրանսիայի ամենատարբեր հասարակական-քաղաքական հոսանքների պատկանող գործիչների և կազմակերպությունների՝ այդ հիմնահարցը դարձնելով նաև ֆրանսիական հասարակության համախմբման անկյունաքարերից մեկը։ Քաղաքապետ Հիդալգոն նշել է, որ Փարիզը և ողջ Ֆրանսիան եղել և շարունակելու են լինել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին, և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին Փարիզի բարձրագույն մեդալով պարգևատրումը նաև այդ հանձնառության վկայությունն է։

Դեսպան Տոլմաջյանն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ այս պարգևատրմամբ մեծագույն պատվի արժանացնելու և դրանով նաև ողջ հայ ժողովրդին հերթական անգամ զորակցության ու համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը բախվել է լրջագույն մարտահրավերների, և Հայաստանը բարձր է գնահատում ու առանձնակի կարևորում է այս դժվարին ժամանակահատվածում ողջ Ֆրանսիայի, մասնավորապես՝ Փարիզի պես անկեղծ բարեկամի առկայությունն իր կողքին։ Դեսպանը հիշեցրել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է հազարամյա պատմության և քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա, և վստահություն է հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ ու խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

ՏԵՂԵԿԱՆՔ

1911թ․ ստեղծված Փարիզի Մեծ մեդալը շնորհվում է համամարդկային կարևորություն ունեցող հարցերում նշանակալի ձեռքբերումների և գործողությունների համար։ Մինչ օրս շքանշանով պարգևատրվել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լըգրանը, համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Բրիժիթ Բարդոն և Ժան-Պոլ Բելմոնդոն, ինչպես նաև գիտության, մշակույթի, գրականության և քաղաքականության մեջ մեծ ավանդ ունեցող այլ նշանավոր գործիչներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ինչո՞ւ են խուզարկում Լևոն Քոչարյանի տունը․ կոմիտեն խոսում է կոռուպցիոն վարույթի մասինՍյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»«Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք»Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել «Հրապարակ»․ ՌՈ պետը գործի է անցել Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Ուռուցքաբանը թվարկել է այն սննդամթերքները, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների աճը Այս կենդանակերպի նշաններին ամբողջ ամիս կհաջորդի հաջողությունների շարքը Ռուսաստանը չի հանդուրժի նեոնացիզմը Ուկրաինայում․ ՊուտինԻրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա «անպատիժ» մնալ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելիս․ ԼավրովՈվ է Մանե Մխոյանի ամուսինը. դերասանուհու հարսանիքի բացառիկ կադրերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ)Հասկանում եմ Տուսկի դրդապատճառները «Հյուսիսային հոսքի» հարցում․ ՊուտինՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին «Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպшնված 22-ամյա Էդգարի մասին (տեսանյութ) Մերցի համար վաղաժամ հրաժարական են կանխատեսելԻրանը հայտարարել է նոր խոշոր գազային հանքավայրի հայտնաբերման մասինՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելԶելենսկին խոսել է «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյուններին Կիևի մասնակցության մասինԶոհեր՝ առանց պատերազմի․ ի՞նչ է կատարվում բանակում․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Սեպտեմբերյան ցնցումներ. այս երկու կենդանակերպի նշանները կվերաշարադրեն իրենց կյանքի պատմությունները 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ն պետք է օգտագործի շումերական պարտքի մարման մեթոդը․ NYT«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով՝ արտակարգ դրություն է հայտարարվել․ բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվելՍելենա Գոմեսի ամուսինը հինգ օրում նիհարել է՝ պիցցա ուտելովԵրբ է Թուրքիայից բենզինով լի առաջին տանկերը ժամանելու Ռուսաստան․ ԶԼՄՓաշինյանն այսօր կարդում էր Երրորդ Հանրապետության մահախոսականը․ Նահապետյան (տեսանյութ) Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել Կանխատեսվել է շնաձկների հայտնվելը Սև ծովումԱՄՆ նախագահի թեկնածուն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցությանըChatGPT-ն նոր հնարավորություն ունի Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Արևմուտքը համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու երեք պայման է նշելԱրմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ Սիրիան և Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարել ՀորդանանումԸնդդիմությունը հիմա պետք է վրան դներ Տիգրանաշենում ու այնտեղից դուրս չգար․ ի՞նչ եք անում ԱԺ-ում (տեսանյութ) Աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն է. Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Իրանը սպառնացել է արգելափակել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցովՉենք նահանջի․ Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանին. Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով (տեսանյութ) Փողոց կփակվի Նարկոլոգը զգուշացրել է՝ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի
Ամենադիտված