ԱՄՆ-ն ռեկորդային պաշտպանական բյուջե է հաստատել
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2024 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեն, հայտարարել է Սպիտակ տունը։
Փաստաթուղթը նախատեսում է 886,3 մլրդ դոլարի հատկացում պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, ԱՄՆ Պետդեպարտամենտի և հետախուզական ծառայությունների մասնագիտացված ծրագրերի համար։ Սա 28 մլրդ դոլարով ավելի է, քան նախորդ տարի։
Բյուջեն ներառում է 800 մլն դոլարի օգնություն Ուկրաինային, միաժամանակ նախատեսվում է խստացնել վերահսկողությունը Կիևին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ։
Օրենքն արգելում է Պենտագոնի միջոցով Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի ոլորտի հետ շփումները՝ Մոսկվային տեղեկատվություն տրամադրելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի շրջանակներում, եթե պաշտպանության նախարարությունը և Պետդեպարտամենտը հաստատում է, որ նման տեղեկություն գալիս է ռուսական կողմից։
Բյուջեն նախատեսում է նաև 14,7 միլիարդ դոլարի հատկացում՝ «Չինաստանին զսպելու» քաղաքականության հետ կապված խնդիրների լուծման համար, մասնավորապես՝ Թայվանին զենքի մատակարարման արագացման, նրա զինվորական անձնակազմի վերապատրաստման և զորավարժությունների մասշտաբն ու հաճախականությունը մեծացնելու համար։