Կալիֆոռնիայում ծնողների աչքերի առջև 4-ամյա հայ տղա է սպանվել
ԱՄՆԴեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսի Լանկաստեր քաղաքում ծնողների աչքերի առջև գնդակահարվել է 4-ամյա Գոռ Ադամյանը, գրում է Nation World News-ը։
Ժամը 19։30-ին մոտ ամուսինները դուրս են եկել գնումների իրենց 4-ամյա որդու հետ, որը նստած է եղել ավտոմեքենայի հետևի նստարանին, երբ մեկ այլ վարորդ կանգնեցրել է նրանց։ Ավտոմեքենային մոտեցած վարորդը սկսել է կրակել։ Տղան սպանվել է։
Երեխայի սպանության մեջ կասկածանքով ձերբակալվել են երկու մարդ՝ 29-ամյա Բայրոն Բուրկհարթը և 27-ամյա Ալեքսանդրիա Ջենթիլեն։
Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Փերիսը տեղի ունեցածն անվանել է «ներքին ահաբեկչության ահավոր դրսևորում»։