Հայ դահուկորդները թիմային պայքարում 3-րդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի համալսարանների 1-ին ձմեռային առաջնությունում
Սպորտ
Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում ավարտված Եվրոպայի Համալսարանների 1-ին ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը՝ Գլեբ Մոսեսով և Ժիրայր Առաքելյան կազմով, գրավել է թիմային 3-րդ տեղը, գրում է Armsport-ը։
Խաղերին մասնակցում էին Եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր:
Հիշեցնենք՝ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ էր նվաճել Եվրոպայի Համալսարանների 1-ին ձմեռային առաջնության Ոլորավայրէջք ձևում, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 28-րդն էր։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան