Երեք րոպեում ուղեղի աշխատանքը բարելավելու հաճելի միջոց է բացահայտվել
ԱյլԾուկուբայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր ինտենսիվություն ունեցող ֆիզիկական վարժությունները ռիթմիկ երաժշտության ուղեկցությամբ բարելավում են ուղեղի գործառույթները՝ ուշադրությունը, հիշողությունը և մտածողությունը: Հետազոտությունը հրապարակվել է Neuroscience ամսագրում։
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ ռիթմիկ երաժշտության (գրուվ (Groove)) նկատմամբ բարձր զգայունություն ունեցող մարդկանց մոտ նախաճակատային կեղևի աշխատանքը կարող է բարելավվել՝ պարզապես գրուվ երաժշտություն լսելով: Նոր աշխատանքում գիտնականները պարզել են, որ էֆեկտը կարելի է ուժեղացնել երաժշտության և ֆիզիկական վարժությունների համադրությամբ: