Իվլեևան խոստացել է «մերկ երեկույթից» հավաքված գումարն ուղղել բարեգործությանը
ԺամանցԲլոգեր Նաստյա Իվլեևան իր Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել, որում ներողություն է խնդրել Մոսկվայում տեղի ունեցած իր «մերկ» երեկույթի համար։
«Արդյո՞ք տեղին չէր հոլովակ նկարելը և տարածելը։ Այո, 100%-ով դա չափազանց անտեղի էր։ Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ, և դա մեր վերահսկողությունից դուրս էր: Ռիսկը, որ ինչ-որ մեկն իրեն այդպես կպահի, չէր կանխատեսվում, երբ միջոցառումը պլանավորվում էր: Դրա համար ներողություն եմ խնդրում բոլորից»,- ասել է ռուս բլոգերը։
Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ երեկույթի երկրորդ օրվանից ստացված հասույթը ուղղվելու է բարեգործությանը։ Նա հայտարարել է, որ դա «նման իրավիճակում իրադարձությունների զարգացման միակ տարբերակն է»։