«Լիվերպուլի» ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել
Սպորտ
Անգլիական «Լիվերպուլի» հույն պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը անրակի կոտրվածք է ստացել «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով։ Ցիմիկասը բախվել էր լոնդոնյան թիմի անգլիացի հարձակվող Բուկայո Սակայի հետ եւ փոխարինվել էր։
«Ցիմիկասը անրակի կոտրված է ստացել, ինչը շատ վատ է մեր թիմի համար։ Նա մի քանի հանդիպում բաց կթողնի»,- «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արսենալը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» հետ է 1 միավոր։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան