Ամանորյա նվեր սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կողմից
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ բնակավայրեր ունեցող 8 մարզի շուրջ 1100 երեխա դեկտեմբերի 24-ին հրավիրվել է «Երևան պարկ»:
Ամենասպասված ու հեքիաթային տոնի` Ամանորի շունչը այգում անսպառ էր: Երեխաները մի քանի ժամ իրենց զգացին սիրելի մուլտֆիլմերի ու հեքիաթների մի մասը:
Խաղասրահներ, ատրակցիոններ, երգ ու պար, հյուրասիրություն. երեխաների օրը դարձել է իրական տոն:
Միջոցառմանը մասնակցում են 8 մարզի բոլոր սահմանամերձ բնակավայրերի 7-րդ դասարանի երեխաները:
Տոնական օրը երեխաների համար կազմակերպվել է ՀՀ վարչապետի ֆոնդի միջոցներով: