Լեոն Կեմստաչը հաստատել է՝ քննարկվում է «Слово пацана»-ի 2-րդ եթերաշրջանի հարցը
ԼուսանկարներԴերասան Լեոն Կեմստաչն ասել է, որ «Слово пацана» նախագծի շարունակման շուրջ քննարկումներ իսկապես ընթանում են։ Այս մասին նա խոսել է Сноб-ին տված հարցազրույցում։
Դերասանը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ նախագիծ։ Նա խոստովանել է, որ սերիալում մասնակցելն իր համար նշանակալի փորձ էր։
Ըստ Կեմստաչի՝ քննարկվում է սերիալի շարունակությունը, սակայն պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել։
Ավելի վաղ դերասանուհի Աննա Պերեսիլդը, ով մարմնավորում է Այգուլին, կասկածի տակ է դրել «Слово пацана»-ի երկրորդ եթերաշրջանի անհրաժեշտությունը։