Հայաստանը Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում և Դանիայում նոր դեսպան ունի
ՔաղաքականՀՀ նախագահի հրամանագրով Աննա Աղաջանյանը նշանակվել է Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում և Դանիայում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Ֆինլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Իսլանդիայում և Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշված է հրամանագրում։