Մոսկվան ցանկանում է, որ ԱՊՀ երկրների կողմից ՄԱԿ-ում հակառուսական բանաձեւերն ավելի հստակ մերժում
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը կցանկանար ԱՊՀ երկրների կողմից ՄԱԿ-ում հակառուսական բանաձեւերի մերժման ավելի հստակ արտահայտություն տեսնել։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Իհարկե, ցանկալի կլիներ, որ Գլխավոր վեհաժողովի հակառուսական բանաձևերի նախագծերը դիտարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեն իրենց մերժումը նման նախաձեռնությունների նկատմամբ, որոնց հետևում այնուհետև ծավալվում է հետագա գործողությունների հետքը՝ ոչ միայն մեր երկրի զարգացումը խոչընդոտելու, այլև մեր օգտակար և փոխշահավետ համագործակցությանը ԱՊՀ երկրների հետ»,- ասել է Պանկինը։
Պանկինը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող քաղաքական դրդապատճառներով փաստաթղթերի դեմ։