Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարներ է նշանակել
ՔաղաքականՎարչապետ Փաշինյանը հունվարի 23-ին որոշումներ է ստորագրել, ԲՏԱ նախարարի տեղակալներ է նշանակել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»։