ՌԴ-ն հրավեր է ուղարկել Հայաստանին այցելել Մոսկվա՝ Բաքվի հետ համաձայնագիրը քննարկելու նպատակով
Արտաքին ՔաղաքականՕրեր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Արարատ Սամվելովիչ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլոց, դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ։ Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- նշել է նա դիվանագետին: