Ռուսաստանում արձագանքել են Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեց հաստատել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ ստանալով ԱՄՆ-ից անհրաժեշտ բոլոր զիջումները՝ ազգային շահերը ռեալիզացնելու համար, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը, հայտնում է «Известия»-ն։
«Էրդողանն օգտագործեց այս հնարավորությունը՝ Թուրքիայի օգտին ԱՄՆ-ից հնարավորինս շատ տարբեր տեսակի զիջումներ կորզելու համար։ Դրա համար նա օգտագործել է ինչպես խորհրդարանական գործիքները, այնպես էլ կառավարության միջոցով բանակցային գործընթացը։ Էրդողանը շարունակում է ամեն ինչ անել Թուրքիայի ազգային շահերը ռեալիզացնելու համար»,- ասել է Կլիմովը։
Հունվարի 25-ին Էրդողանը պաշտոնապես հաստատեց Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը