Կինն իր ողջ կարողությունը կտակել է իր ընտանի կենդանիներին
ԱյլՉինաստանի բնակչուհին որոշել է իր ողջ կարողությունը կտակել իր ընտանի կենդանիներին։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։
Շանհայից Լյու ազգանունով կինը երեխաների փոխարեն 20 մլն յուան է կտակել իր ընտանի կենդանիներին։ Ընդ որում, մի քանի տարի առաջ կազմած առաջին կտակի համաձայն՝ փողն ու ունեցվածքը պետք է ժառանգեին նրա որդիներն ու դուստրերը։ Սակայն երեխաները հազվադեպ են այցելել մորը և չեն խնամել նրան, ուստի կինը մտափոխվել է։
Լյուի խոսքով՝ դժվար պահերին իր հետ են եղել միայն իր շներն ու կատուները։ Իր նոր կտակում կինն իր ժառանգությունը կտակել է անասնաբուժական կլինիկային, որին էլ վստահել է իր ընտանի կենդանիների խնամքը։ Կտակերի գրանցման կենտրոնի փորձագետները խորհուրդ են տվել Լյուին աշխատանքի ընդունել մի մարդու, ում վստահում է, որպես աուդիտոր կլինիկայում, որպեսզի նա վերահսկի միջոցների նպատակային օգտագործումը: