80-ամյա Ռոբերտ Դե Նիրոն լաց է եղել իր ինն ամսական դստեր պատճառով
ԱյլԱմերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրոն չի կարողացել զսպել արցունքները իր ինը ամսական դստեր՝ Ջիա Վիրջինիա Չեն-Դե Նիրոյի պատճառով։ Նրա հարցազրույցից մի հատված հրապարակել է Aarp–ը։
80-ամյա արտիստը լաց է եղել և կիսվել իր անհանգստությամբ, որ չի կարողանա տեսնել, թե ինչպես է իր յոթերորդ երեխան մեծանում։ Երբ Ջիա Վիրջինիան դառնա 20 տարեկան, նրա հայրը կլինի 100 տարեկան։ Դե Նիրոն նաև հավելել է, որ սիրում է հայրությունը։
«Այն ամենը, ինչի մասին մտածում եմ, այն ամենը, ինչ ինձ անհանգստացնում է, անհետանում է, երբ նայում եմ նրան: Հրաշալի է։ Իսկ երբ նա մեծանա, ով գիտի: Բայց նա այնքան քաղցր տեսք ունի, այնպես է ընդունում քեզ, մտածում, նայում, դիտում»,- նշել է հոլիվուդյան դերասանը։
Անցած մայիսին արտիստը յոթերորդ անգամ հայր դարձավ։ Նրա ընկերուհին՝ 45-ամյա Թիֆանի Չենը, դուստր է լույս աշխարհ բերել։