Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն Քոչարյան ՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկում Եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետ Երկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ Գևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները ՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներին 

Աչքը տեսածից է վախենում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տատիկս հաճախ էր վերհիշում իր մայրիկի ու քեռիների կյանքի պատմությունը: Անթառամը Հայաստան էր եկել Վանից: Չէր եկել, գաղթական էր դարձել իր երեք եղբոր հետ: Ողջ ճանապարհը եղբայրներից մեկին մեջքի վրա պահած էր բերել: Հասել էին Էջմիածին: Երկու եղբայրներն ու քույրը հաստատվել էին Հայաստանում, իսկ մեկին, ավաղ, «կորցրել» էին, տարիներ անց մի նամակ ստացել Ամերիկա աշխարհամասի ինչոր մի անկյունից, թե իրենց եղբայրը ողջ է: Բայց կապը վերականգնել չէր ստացվել: Ժամանակներն այլ էին: Այս պատմությունը մեր տանը հաճախ էր հնչում: Պատմողը տատիկս էր, իրենից առաջ իր մայրն ու նրա եղբայրներն էին եղել: Իրենցից հետո էլ իրենց երեխաներն են, մենք ու մեր երեխաները կլինենք:

Գենետիկ հիշողությունը հզոր բան է, առհասարակ հիշողությունը: Ինչ էլ գրենք, ինչպիսի բառ ու ձևակերպումներ էլ ընտրենք, միևնույնն է, Հրանտ Մաթևոսյանի խոսքի դիպուկությանը չենք էլ մոտենա. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Եվ, ահա, մեզանից մեր հիշողությունն են ուզում խլել: Դա պարզ ձևերով են անում՝ ավերում են կրթական համակարգը, դիպչում մշակութային օջախներին, խարխլում եկեղեցու հիմքերը: Առհասարակ, այս մարդիկ «բարելավելու»՝ իրենց «բարի» ցանկությունները կյանքի կոչելիս մեր պետությանն ու ժողովրդին հերթական մղձավանջի մեջ են նետում: Արդեն չենք հասցնում հետևել իրադարձություններին:

Նորությունը նորության հետևից: Այն մեկ մարդը մեկ հայրենիքի ու պետության սահմանումներն է փորձում հասկանալ, մյուս դեպքում՝ թե որ տարիքից երեխան էլ երեխա չէ, մի դեպքում՝ մեր օրհներգի ու զինանշանի հարցն ու դրանց՝ մեր իրականությանը ոչ համապատասխան լինելն է քննարկում, մեկ էլ՝ թե՝ բա դու երազանքներով ես ապրում, իմ սիրելի ժողովուրդ, Արագածը թողած, Արարատի մասին ես երազում: Հիմա էլ իրենց համար նոր մի զբաղմունք են գտել: «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագիծն են առաջ բերել: Մեզ չեն ասել, թե ինչ թեմաներ է իր մեջ ներառելու «Հայաստանի պատմություն» դասընթացը ու գուցե նաև մեղադրեն, թե քննարկում ենք մի դասագիրք, որի վերջնական տեսքը դեռ հայտնի չէ: Բայց աչքը տեսածից է վախենում: Միշտ, հատկապես այս իշխանությունների օրոք:

Ինչի՞ մասին կարող է լինել Հայաստանի պատմությունը: Միայն պետականությա՞ն, միայն պետականություն ունեցած Հայաստանի՞, թե՞ սոսկ այն Հայաստանի, որը երկարատև ընդմիջումից հետո պետականություն ձեռք բերեց 1918 թ.-ի մայիսին, հետո՝ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի երրորդ հանրապետությա՞ն մասին: Իսկ գուցե մի օր էլ որոշվի, որ Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թ.-ի իշխանափոխությա՞մբ, որը կշարունակեն «սիրո հեղափոխություն» կոչել, սեր, որը կործանում է հնարավոր ամեն ինչ: Իսկ եթե սարկազմը մի կողմ թողնենք, ապա իրապես «Հայաստանի պատմություն» եզրույթը չափազանց նեղ է՝ ամբողջովի ներկայացնելու Հայաստանի, հայ ժողովրդի ամբողջական պատմությունը:

Մանրամասները, փաստարկները այս օրերին մասնագետները հանրամատչելի ներկայացնում են, չխորանանք դետալների մեջ: Բայց ներքին մի զգացողությամբ մարդիկ վստահաբար գիտեն՝ աշակերտներին ոչինչ չեն պատմելու իրենց նախնիների, մեր պատմական հայրենիքի, մեր պահանջատիրության, մեր ցավի ու ցասումի, ինչու ոչ, թույլ տված սխալների, բայց նաև ծանրագույն օրերում ապստամբած ու մոխրից վեր հառնած մեր իմաստուն, բայց երբեք իր սխալներից դասեր չքաղած ժողովրդի մասին, այդ ժողովրդի մշակութային ժառանգության, ազգային հոգևոր արժեքների մասին: Մտահոգություն կա, որ փորձելու են մեզ բերել ու հավասարեցնել Ադրբեջանին, մի երկրի, որը փորձագետներն արհեստածին են անվանում, ասում, որ հազիվ հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն ունի, որ նույնիսկ «Կոկա-Կոլան» ավելի հին է, քան այդ երկիրը: Նրանք չեղած տեղից ամենօրյա ռեժիմով «պատմություն» են հորինում թե՛ իրենց, թե՛ մյուսների համար: Մենք մեր եղածն ենք փորձում ուրանալ...

Աշխարհի տարբեր անկյուններում ամենատարբեր պատճառներով ապաստանած հայը չի կորցնում իր ազգային արմատները միայն իր գենետիկ հիշողության շնորհիվ: Իսկ եթե ջնջեն հիշողությունը, տակն ի՞նչ է մնալու: Աշխատանքի գնացող, միայն կենցաղային հարցեր լուծող, տուն վերադարձող հա՞յ: Իսկ ի՞նչ է պատմելու այդ հայը իր երեխային, երբ նա հարցնի՝ հա՛յր, մա՛յր, իսկ մեր ազգի պատմությունը ո՞ր դարից է սկսվում: Գուցե այս ամենը շատերին հոռետեսական թվա, գուցե կարծիքներ լինեն, թե նոր դասագիրքը դեռ չեք էլ տեսել, բայց արդեն վատ-վատ բաներ եք ասում, բայց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, Շուշին դժգույն ու դժբախտ անվանող, Հայաստանի Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը կասկածի տակ դնող իշխանություններից լավ բան ակնկալելը մի տեսակ անուղղելի ու անհիմն լավատեսություն է, ավելին՝ մեծագույն մեղք հայրենիքի ու պետության հանդեպ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ) Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետԵրկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներինԼատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». ՉայկաՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՖրանսիայում թալանվել են Ռենուարի թանգարանը «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ ԲաբայանՌուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ՊեսկովԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններումՎստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալՉեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը«Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում էԱմեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չխայտառակվել և լքել Մերձավոր Արևելքը Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն ՔոչարյանԳիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք»Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ ԶախարովաԽոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավորՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքԻսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ​​ճգնաժամի հետևումԱնգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The SpectatorԼավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով․ ԱվինյանՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելըՆեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԵրկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն ՔոչարյանԱստանայում հերքել են Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է հարավում գտնվող օբյեկտներում հրդեհի և զոհերի մասինՄասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան ԱվինյանԱվինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել է
Ամենադիտված