Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն» Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները Փաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին 

Շտապօգնության աշխատակիցների վրա դանակով հարձակված եղբայրները կալանավորվել են

Իրավունք

Ավարտվել է Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից շտապօգնության 3 աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն կատարելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

2024թ․ հունվարի 16-ին շտապօգնության 47-ամյա աշխատակցից ստացվել է հաղորդում նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Մահարի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով տվյալ հասցե մեկնած իրենց խմբի վրա հարձակման և սպառնալիքներ հնչեցվելու մասին: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված հասցեի բնակիչ երկու եղբայրները խմբի կազմում, հունվարի 16-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում կանչով իրենց բնակարան մեկնած շտապօգնության աշխատակիցներին( 2 կին, 1 տղամարդ), կապված վերջիններիս մասնագիտական գործունեության կատարման հետ, ազատությունից ապօրինի զրկել են՝ պահանջելով փրկել իրենց մորը:

Մասնավորապես, 38 և 34-ամյա եղբայրները նախ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել բուժաշխատողների հասցեին, ապա վերջիններիս քաշքշելով մտցրել են իրենց բնակարան, փակել դուռը և, դանակը պարզելով նրանց ուղղությամբ ու սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելով, ասել, թե թույլ չեն տա բնակարանից դուրս գալ, մինչև իրենց մոր վիճակը չկարգավորվի։

38 և 34-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հոգեկան ներգործությունը (սպառնալիքներ հնչեցնելը) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 192-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից մարդուն կամ նրա մերձավորին ազատությունից ապօրինի զրկելը՝ կապված վերջինիս կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է ձեռնպահ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող բուժաշխատողների գործունեությանը հանցավոր կերպով միջամտելու փորձերից։ Հանցավոր ոտնձգության ցանկացած դեպք արժանանալու է համաչափ իրավական գնահատականի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով
Ամենադիտված