Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի Պուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվել Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնել Իրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրեր Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոս Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ Անի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում է Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է 

Երթևեկության կանոնների խախտման տուգանքը կարող է զեղչվել 20, այնուհետև՝ ևս 30 տոկոսով. ինչ պայման է գործում

Հասարակություն

Հայաստանում երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը կզեղչվի 20 տոկոսով, եթե քաղաքացին ցանկություն հայտնի տուգանքի մասին ծանուցումը ստանալ իր էլեկտրոնային փոստին, այլ ոչ թե թղթային տարբերակով։ Այս պարագայում, օրինակ, 5000 դրամ տուգանքը կդառնա 4000 դրամ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Ներկայումս տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում գործում է ծանուցման թղթային եղանակը: Կառավարությունը արդարացված չի համարում թղթային ծանուցումների համար տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամի չափով գումար հատկացնելը: Հետևապես, նախատեսել են միջանկյալ լուծում:

«Եթե մեր քաղաքացիները կհանձնեն այնպիսի էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կունենան խախտումների ծանուցումները ստանալ, այլ ոչ թղթային ծանուցման եղանակով, այդ դեպքում մենք օրենքի նախագծով նախատեսում ենք 20 տոկոս զեղչ՝  նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, և, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ:

Պետությունը արձանագրել է՝ կան չկատարված մի շարք ակտեր, որոնք գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: Դրանք շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռևս չկատարված են: Նկատի ունենալով, որ այս տուգանքների կատարման ապահովումն առաջացնում է նաև սոցիալական լարվածություն, նաև առաջ են գալիս պետության վրա ռեսուրսի ծախսման հետ կապված լրացուցիչ պարտավորություններ՝ պետությունը սահմանում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար:

«Եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչի կանոնը: Այսինքն՝ եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,-ասաց փոխնախարարը:

Ընդ որում, էլեկտրոնային տարբերակով խախտման վերաբերյալ որոշումը ստանալիս կարելի է օգտվել և 20 տոկոս զեղչի արտոնությունից և 15-օրյա ժամկետում վճարելու դեպքում 30 տոկոս զեղչի կանոնից: Ի սկզբանե կիրառվում է էլեկտրոնային ծանուցման համար նախատեսված զեղչը, որի հաշվարկի արդյունքում է միայն կիրառվում ևս 30 տոկոսի կանոնը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելԹրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից
Ամենադիտված