ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր 

Կաշառված արդարադատությունը հավասարազոր է կատարված հանցանքների լռելյայն աջակցությանը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Մյունխենի դատախազության կողմից Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության երկու նախկին պատգամավորներին կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրելու փաստին։  

Ներկայացնում ենք միության հայտարարությունը․   

«Ադրբեջանական նավթադոլարների հաջող շրջանառությունը խավիարային դիվանագիտության տրամաբանական շղթայում վաղուց ի վեր զարմանք չեն հարուցում։ Վերջերս հայտնի է դարձել, որ Մյունխենի դատախազությունը կոռուպցիոն մեղադրանք է ներկայացրել Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության երկու նախկին պատգամավորների՝ Աքսել Ֆիշերին և Էդուարդ Լինթներին՝ մեղադրելով վերջիններիս Ադրբեջանի կողմից կաշառք ստանալու մեջ։ 

Մի քանի ամիս տևած հետաքննության արդյունքում վերոնշյալ պաշտոնյանների նկատմամբ հարուցվեց կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանք։ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթները միջոցներ են ստացել Ադրբեջանական իշխանություններից՝ փոխանցելով նաև այլ պատգամավորների՝ «Ադրբեջանի ակնկալիքներին համապատասխան» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթներ ունենալու, քվեարկության, գաղտնի փաստաթղթերի փոխանցման և այլնի համար։ Էդուարդ Լինթներն անգամ չի թաքցրել, որ լոբբինգ է իրականացրել հօգուտ Ադրբեջանի և, որ իր ընկերությունները Ադրբեջանից ավելի քան 3 մլն եվրո են ստացել։ 

Նման իրողությունները չափազանց մտահոգիչ են։ Մենք բազմիցս կոչ ենք արել միջազգային հանրությանը գործուն և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցանքները կանխելու ուղղությամբ, քանզի կաշառված արդարադատությունը հավասարազոր է կատարված հանցանքների լռելյայն աջակցությանը։ Թեև ԵԽԽՎ վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հետ, ցույց են տալիս, որ Եվրոպական քաղաքական միջավայրը սկսել է ձերբազատվել խավիարային ախտից, այնուհանդերձ նման իրողությունների բացահայտումը և դրանց դատապարտումը օրակարգային է առավել ևս այսօր։ 

Միջազգային արդարադատության և իրավապաշտպան համակարգի առջև դրված է խիստ կարևոր խնդիր․ համաչափ գնահատական տալ և պատասխանատվության ենթարկել ադրբեջանական վարչակարգին առնվազն վերջին երեք տասնամյակների ընթացքում հայատյացության պետականացման, կրոնական և ազգային խտրականության հովանավորման և գործնական կիրառման, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափման, և վերջապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ վերջին երեք տարիների ընթացքում գործած այն հանցանքների համար, որոնք միանշանակ կարելի է որակել որպես ցեղասպանություն։ 

Ադրբեջանական նավթադոլարները, ինչպես նյութական աշխարհի ցանկացած երևույթ, միտում ունեն սպառվելու, և միայն համամարդկային արժեքները ու դրանց պաշտպանության համար կատարված գործնական քայլերն են, որ փոխանցման և հարատևման հնարավորություն ունեն։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է «կաշառված արդարությունը» և պահանջում միջազգային արդարադատության և իրավարարության բոլոր հանձնակատարներին հավատարիմ մնալ անաչառության և օրինականության սկզբունքներին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է
Ամենադիտված