Ալիևը հայտարարել է, թե «Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է»
Արտաքին Քաղաքական«Ադրբեջանի և Հայաստանի միջև, փաստորեն, արդեն խաղաղություն է հաստատվել։։ Երկու երկրների սահմանին մի քանի ամիս է, ինչ խաղաղ իրավիճակ է»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է, և երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է՝ տիրում է խաղաղ իրավիճակ։ Սակայն այս գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել »,-ասլ է Ալիևը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ընդունելության ժամանակ։