Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում կարելի է հասնել խաղաղության. Ալիև
Սպորտ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր կլինի Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Известия-ն։
«Եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերի մեջ, ապա կարող ենք հասնել խաղաղության»,- ասել է նա Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգայի հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է, թե Հայաստանի անկախության հռչակագիրը, որին հղում է անում հանրապետության Սահմանադրությունը, պարունակում է Արցախը «Հայաստանի հետ միավորելու կոչ»։
Ինչպես հայտնել ենք, Ալիևն ավելի վաղ հայտարարել է, թե այժմ «Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը