285-ամյա կիտրոնը վաճառվել է 1780 դոլարով
ԱյլԱնգլիայում վաճառվել է 285-ամյա կիտրոն, գրում է UPI-ն։ Գնորդը դրա համար վճարել է 1780 դոլար։
Ինչպես ասել են Brettells աճուրդի տան աշխատակիցները, մի ընտանիք իրենց մոտ է բերել 19-րդ դարի պահարան, որը ժամանակին պատկանել է իրենց ազգականին: Երբ փորձագետը լուսանկարելիս է եղել պահարանը՝ այն աճուրդի հանելու համար, դրա մեջ կիտրոն է գտել։
Կիտրոնի վրա գրություն կար, ըստ որի՝ այն տրվել է միսս Բաքսթերին 1739 թվականի նոյեմբերի 4-ին։ Որոշելով, որ կիտրոնը նույնպես պատմական արժեք ունի, աճուրդի տունն այն աճուրդի է հանել։
Հաղորդվում է, որ գնորդներից մեկը կիտրոնի համար վճարել է 1780 դոլար և ճանաչվել է աճուրդի հաղթող: Պահարանը վաճառվել է ընդամենը 40 դոլարով։ Ցիտրուսի նոր սեփականատերը չի ասել, թե ինչ է նախատեսում անել դրա հետ։