Բրիթնի Սփիրսը սպառնացել է Ջասթին Թիմբերլեյքին
ԱյլԵրգչուհի Բրիթնի Սփիրսը պատասխանել է Ջասթին Թիմբերլեյքի՝ համերգի ժամանակ արված մեկնաբանությանը։ Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ում։
Բրիթնի Սփիրսը, կարմիր մինի զգեստով, պար է կատարել՝ ի պատասխան երաժշտի։
«Ինձ ինչ-որ մեկն ասաց, որ փողոցում ինչ-որ մեկը վատ բաներ է ասում իմ մասին: Ուզու՞մ ես դա դատարան հասցնել, թե՞ նախորդ անգամվա պես կգնաս տուն և լաց կլինես մայրիկիդ մոտ: Չեմ խղճում»,- գրել է Սփիրսը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ վերջերս Նյու Յորքում ելույթի ժամանակ Ջասթին Թիմբերլեյքն ասել է, որ կցանկանար օգտվել առիթից՝ «ներողություն չխնդրելու ոչ մեկից»։ Ականատեսներից մեկի խոսքով՝ երգիչն այս մասին ասել է «Cry Me a River» երգը կատարելուց առաջ, որը նա թողարկել է 2002 թվականին՝ Բրիթնի Սփիրսից բաժանվելուց հետո։