«Նոային» է միացել Սենեգալի հավաքականի նախկին խաղացողը
Սպորտ
«Նոային» է միացել Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
33-ամյա ֆուտբոլիստն կարիերայի ընթացքում խաղացել է իսպանական «Վիլյառեալում», «Բետիսում», «Մալագայում», անգլիական «Հալլում», «Սանդերլենդում», «Վուլվերհեմփթոնում»։
Սենեգալի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իսպանական Լա լիգայում անցկացրել է 59 խաղ, Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 31 խաղ, ֆրանսիական Լիգա-1-ում՝ 61 խաղ։
Սենեգալի հավաքականի կազմում Նդիայեն մասնակցել է 28 խաղի և խփել 1 գոլ։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան