ՀՀ–ի և Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ․ վարչապետի խոսնակ
ԲլոգոսֆերաՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, եւ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»,– ասված է հայտարարությունում:
Վարչապետի աշխատակազմից Ադրբեջանին կրկին առաջարկել են զորքերի ետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը «տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի»: