«Արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների հետ». Աշոտյան․ 168․am
Քաղաքական168․am-ը գրում է․ «ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Քաղաքացի Գայանե Մակարյանը հարցրել է. «Պարոն Աշոտյան, ես սկսնակ լրագրող եմ, հնարավո՞ր է Ձեզնից այս ֆորմատով կարճ հարցազրույց վերցնել, եթե դեմ չեք»:
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Նախ ցանկանում եմ Ձեզ մասնագիտական հաջողություններ մաղթել Ձեր կարևոր աշխատանքում։ Մեծ հաճույքով Ձեզ կհանդիպեի նաև ՔԿՀ-ում, սակայն Արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է։
Ինչ վերաբերում է Ձեր խնդրանքին, ապա կփորձեմ մի քիչ ավելի տեղեկություններ փոխանցել ինձ Ձեր և այն ԶԼՄ-ի մասին, որտեղ որ աշխատում եք, կից ուղարկելով նաև ձեզ հուզող հարցերը։ Կփորձեմ օպերատիվ կերպով արձագանքել»։