Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող
Սպորտ
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Դոհայում ընթացող ATP-250 կատեգորիայի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետը մրցել է ATP-ի դասակարգման աղյուսակի 116-րդ տեղը զբաղեցնող չեխ Յակուբ Մենշիկի հետ և 7:6 (14:12), 6:4 հաշվով հաղթանակ տարել, գրում է Armsport-ը։
Խաղը տևել է 1 ժամ 50 րոպե։
Հիշեցնենք, որ թենիսիստների միջև սա առաջին հանդիպումն էր կարիերայում։ Կիսաեզրափակիչում Մենշիկը հաղթել էր ֆրանսիացի Գաել Մոնֆիսին, իսկ Խաչանովը՝ ավստրալիացի Ալեքսեյ Պոպիրինին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից