Թրամփը մեղադրել է արքայազն Հարրիին թագավորական ընտանիքին դավաճանելու մեջ
ԱՄՆՄիացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին դավաճանել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն՝ թագավորական ընտանիքի անձնական կյանքի մասին պատմություններով։ Նրա խոսքերը հայտնում է The Daily Express-ը։
«Ես նրան չէի պաշտպանի։ Նա դավաճանեց թագուհուն։ Սա աններելի է», -ասել է Թրամփը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունները՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, չափազանց մեծահոգի են վարվում արքայազն Հարրիի նկատմամբ։
Մինչ այս՝ թագուհի Կամիլան և արքայազն Ուիլյամը ցանկանում էին արքայազն Հարրիին բացառել Չարլզ III-ի կտակից։ Հրատարակության տվյալներով՝ երբ արքայազն Հարրին մեկնել է Մեծ Բրիտանիա՝ հորը այցելելու, նրա և խորթ մոր միջև կոնֆլիկտ է ծագել։ Թագուհի Կամիլան մեղադրել է արքայազն Հարրիին կեղծավորության մեջ և կոչ է արել նրան դադարեցնել թագավորական ընտանիքն օգտագործել իր ամբիցիաների համար։