53-ամյա Նաոմի Քեմփբելը ցուցադրել է իր կազմվածքը` բաց կրծկալով (լուսանկարներ)
Ժամանց90-ականների սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հանրության առաջ դուրս է եկել բաց հագուստով։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail-ի կայքում։
53-ամյա Նաոմի Քեմփբելը քայլել է Dolce & Gabbana-ի ցուցադրությանը, որը կայացել է Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Պոդիոյի աստղը կրել է ժանյակավոր կրծկալ, բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստ, ազդրից բարձր կտրվածքով կիսաշրջազգեստ, ձեռնոցներ և շղարշով գլխարկ։ Կրունկներով կոշիկներն ամբողջացրել են տեսքը։
2021 թվականի մայիսին Նաոմի Քեմփբելն առաջին անգամ մայր է դարձել։ 2022 թվականի փետրվարին Նաոմի Քեմփբելը և նրա դուստրը դարձել են Vogue ամսագրի բրիտանական տարբերակի շապիկի դեմքը։
Անցած ամառ մոդելը հայտարարել է որդու ծննդյան մասին՝ լուսանկար հրապարակելով երեխան գրկին։ Սուպերմոդելը թաքցրել է նորածնի դեմքը։