Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու
Հասարակություն
Սույն թվականի մարտի 4-ից Խոյ համայնքի բոլոր գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։
Ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է գյուղի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։ Գեղակերտ գյուղի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։
Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ուսանող չեն։
Մեկնում՝
առավոտյան ժամը՝ 7:30-ին, դեպի Երևան (կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով)
համայնքի յուրաքանչյուր գյուղի կենտրոնից։
Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)