Կոնդ թաղամասն ամբողջությամբ գնալու է օտարման, կոնդեցիները իրենց իրավունքները պետք է պաշտպանեն․ Տիգրան Ավինյան
ՔաղաքականԱյսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվում էր Կոնդ թաղամասի բնակիչների սեփականաության վկայականների տրամադրման գործընթացի, կայացված որոշումների և խնդրահարույց դեպքերի հարցը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների և հողամասերի օրինականացման վերաբերյալ այս պահի դրությամբ քաղաքապետարանն ունի 254 դիմում․