Ժամկե՞տ․ Ավինյանը՝ Աջափնյակի և Սուրմալուի մետրոների կառուցման մասին
ՔաղաքականԱյսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվում էր մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ընթացքի մասին հարցը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց՝ նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մասով մրցույթը կայացել է։
«Ժամկե՞տ,- հետաքրքրվեց Ավինյանը։
Ի պատասխան տեղեկացրին՝ 60 օրում պարզ փորձաքննությունը պատրաստ կլինի, այնուհետև կանցնեն համալիր փորձաքննության։ ԿԳՄՍ-ին, ՊՆ-ին, Փրկարարական ծառայությանը ուղարկել են նախագիծը, ինչպես նաև լինելու են Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված հանրային լսումներ։
Այնուհետև քննարկվեց նաև Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծի մրցույթ հայտարարելու հարցը։