Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը երկու անգամ խախտելու համար վարորդը 2 տուգանային բալ կստանա
ՔաղաքականԱվտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար վարորդը երկու տուգանային բալ կստանա։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։
«Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսում ենք, որ եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ արարքը կատարվի՝ երկու բալ տուգանային միավոր կստանա»,-ասաց Սարգսյանը։